Հասարակություն 

Մինսկը ամրապնդում է Ուկրաիայի հետ սահմանները

Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանի երկյանքով ձեռնամուխ է եղել պաշտպանական պատի շինարարական աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Բելառուսը մտահոգված է այն հանգամանքով, որ ուկրաինական արմատականները կարող են ներթափանցել իր տերիտորիա ու այսպիսով խթանեն ազգայնական-անջատողական տրամադրություններ:

Դոնբասի հակամարտության ընթացքում Բելառուս են ներթափանցել շուրջ 150.000 գաղթականներ:
Մինսկում շատ լավ են հասկանում, որ երկիր կներթափանցեն ոչ թե Գորլովկայի կամ Կրամատովսկի բնակիչները, այլ փախստական արմատականներն, որոնց Ուկրաինան ձգտում է լիկվիդացնել:
Միաժամանակ Բելառուսում այնքան էլ չեն հավատում մինսկյան համաձայնագրերի կատարմանն ու կարծում, որ Դոնբասում առաջիկայում կվերսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունները:

Բելառուսը ամրապնդում է իր սահմանները Ուկրաինայի անկայուն իրավիճակի պատճառով:
Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ստանիսլավ Զասը, նշելով, որ սահմանակից ուկրաինական շրջաններում նկատվում է զինված խմբավորումների ու զինատեխնիկայի մեծ կուտակումներ, ուստի պաշտպանական պատի կառուցումը պայմանավորված է զուտ անվտանգության նկատառումներից:

Նույն շարքից