Ռուսաստանը կարող է ներխուժել Մերձբալթիկա ու Ֆինլանդիա:բ Այս մասին ավստրիական Kurier պարբերականին տրված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Պորոշենկոն վստահեցրել է, որ հարմար առիթի դեպքում Պուտինը հարձակում կձեռնարկի Մերձբալթյան երկրների, Ֆինլանդիայի ու Սեւծովյան պետությունների դեմ: Այս մասին հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Պորոշենկոյի խոսքերով, ներկայումս Ուկրաինան պատերազմ է մղում երկրի արեւելքում հանու եվրոպական արժեքների ու դեմոկրատիայի հաղթանակի:
Նա կրկին Ռուսաստանի մեղադրել է ագրեսիայի մեջ՝ միաժամանակ խուսափելով ապացույցներ տրամադրելուց:
Անրադառնալով Մուկաչեւոյի վերջին դեպքերին ու Աջ սեկտորին, Պորոշենկոն նշել է, որ վերջին շրջանում կազմակերպության մեջ են ներթափանցել հանցագործներ, որոնք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: