Հասարակություն 

Հնդկաստանում հեղեղների զոհերի թիվը հասել է 220-ի

Հնդկաստանի որոշ շրջաններում շարունակվող հորդառատ անձրեւների եւ դրանց հետեւանքով առաջացած սողանքների ու հեղեղների զոհերի թիվը հասել է 220-ի։

Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում, ավելի քան 10 մլն մարդ անօթեւան է մնացել, հայտնել է Հնդկաստանի ՆԳՆ-ն։
Հատկապես տուժել են Հուջարաթ եւ Արեւմտյան Բենգալիա նահանգները, որոնցից յուրաքանչյուրում զոհվել է ավելի քան 70 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փախստականներին օգնելու համար առավել անվտանգ վայրերում ավելի քան 2 հազար ժամանակավոր վրանային քաղաքներ են խփել։

Նույն շարքից