Զեյթունում ամուսիններին սպանած եւ իրեն կրակած տղամարդը վարձակալել էր նրանց ավտոտնակը: NEWS.am-ի տեղեկություններով՝ 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով Վրաստանի քաղաքացի է եւ ազգությամբ հայ, ճանաչել է ամուսիններին, վարձակալել էր նրանց ավտոտնակը, որտեղ էլ մեքենաներ էր վերանորոգում:
Դեպքն էլ եղել է «մասնագիտական հողի» վրա ծագած վիճաբանության արդյունքում: Բանն այն է, որ ինչ-որ մեկը եկել է մեքենան վերանորոգելու, սկսել են վիճաբանել, թե լավ չես սարքել, ինչի ես գոռում եւ այլն: Միջադեպին ականատես է լինում նաեւ սպանված տղամարդը, ով եւս միջամտում է: Ու այդպես Տիգրան Մանուկյանը կրակում է տղամարդու ուղղությամբ, եւ երբ կրակոցների ձայները լսելով՝ դուրս է վազում վերջինիս կինը, Տիգրան Մանուկյանը կրակում է նաեւ նրան: Այնուհետեւ, դեպքից ժամեր անց, տեսնելով ոստիկաններին, վերջինս կրակում է նաեւ ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել:
Դեպքի վայրում գտնվող մյուս անձինք դիմում են փախուստի: Պարզվում է նաեւ, որ Տիգրան Մանուկյանի զենքը օրինական է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: