Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Քանի՞ տարի է տևում սերը

analitik.am

Ամերիկյան հետազոտողների կարծիքով, սերը մարդկանց մոտ տեւում է մեկից երկու տարի: Նրանց խոսքով, գոյություն ունի մի սպիտակուց` Nerve Growth Factor, որը պատասխանատու է սիրո զգացմունքի համար:
Հոգեբանների, նյարդաբանների եւ ներզատաբանների /էնդոկրինոլոգների/ մի խումբ, որի մեջ չի եղել ոչ մի հայ, ուսումնասիրություններ է անցկացրել Սիրակուզներում, Վիրջինիայում եւ Ժնեւում եւ պարզել, որ այդ սպիտակուցը մարդու օրգանիզմում ակտիվ է լինում մեկից երկու տարի:
Գիտափորձին մասնակցել են 18-30 տարեկան 200 տղամարդ եւ կին: Նրանց մի մասը բուռն սիրո շրջանում էր, մյուսներն իրենց զուգընկերոջ հետ ապրում էին 1-2 տարի, մի մասն էլ զուգընկեր չուներ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արյան նախնական քննությամբ պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց մոտ այդ սպիտակուցն ամենաբարձր մակարդակի է: Մեկ-երկու տարի հետո այդ սպիտակուցի քանակը կարգավորվել էր, զգացմունքներն էլ նվազել էին:

Նույն շարքից