Հասարակություն 

«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին է տեսակցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում ամառային հանգիստը վայելող Նոր Նորք վարչական շրջանի երեխաներին է այցելել վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Վարչական շրջանի ղեկավարը զրուցել է նորնորքեցի փոքրիկների հետ, ծանոթացել նրանց առօրյային և դիտել համերգային ծրագիր: Երեխաները հավաստիացրել են, որ ճամբարային առօրյան ավելի քան հագեցած է ու բազմաբովանդակ:

Վարչական շրջանի ղեկավարի կողմից ճամբարին նվիրաբերվել է ձայնային ուժեղացուցիչ , իսկ երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք:

Նույն շարքից