Planet-today.ru կայքի փոխանցմամբ՝ 12-ամյա բրիտանուհին Նիկոլ Բարը հավաքել է IQ-ի անհավանական ցուցանիշ՝ 162 բալ: Նա երկու միավորով գերազանցել է ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիրներից Ալբերտ Էյնշտեյնին, ինչպես նաև ժամանակակից ամենահայտի ֆիզիկոսներից Սթիվեն Հոքինգին։
Այս արդյունքի շնորհիվ Նիկոլը դասվում է մոլորակի ամենախելացի մարդկանց թվում։
Հայտնի է, որ չափահաս մարդու IQ-ի միջին մակարդակը կազմում է 100 բալ։ Ավելի քան 140 բալ ունենալու դեպքում մարդուն համարում են հանճար։