Interfax.az կայքի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ կայսրություն հիմնել։
Նրա խոսքով՝ Պուտինն անձամբ ինքն է Բելառուս կատարած այցերից մեկի ժամանակ բարձրացրել այդ հարցը. «Գիտես, հաճախ ինձ քննադատում են նրա համար, որ ես ցանկանում եմ ինձ ենթարկել աշխարհը, կայսրություն ստեղծել, վերածնել Խորհրդային միությունը»։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Պուտինն ասել է, որ իրենք դա չեն ուզում։
«Ինչո՞ւ ես չպետք է հավատամ Ռուսաստանի նախագահին։ Թեկուզ մենք ապրում ենք ինչ-որ ընդհանուր տանը, սակայն յուրաքանչյուրն իր բնակարանում»,- ասել է Լուկաշենկոն։