Mngz.ru կայքի փոխնցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2011 թվականից ի վեր 5.5 մլն դոլար է ստացել ԱՄԷ-ում GEMS Education դպրոցների ցանցի բարեգործական հիմնադրամում աշխատելու համար։
Համաձայն տվյալների՝ Բիլ Քլինթոնին 2011-ին վճարվել է 500.000 դոլար, 2012-ին՝ 1.25 մլն դոլար, 2013-ին՝ 1.75 մլն դոլար, 2014-ին՝ 2.125.000 դոլար։ Դեռևս հայտնի չէ՝ որքան է վաստակել քաղաքական գործիչն այս տարի։
Ի դեպ, նա ևս 500.000 դոլար է ստացել 2013-ին Աբու Դաբիում Ճանապարհորդությունների և տուրիզմի մասին համաժողովի ժամանակ ելույթի համար։