Հասարակություն 

ԱՄՆ–ում օդանավակայանի աշխատակիցները ժամանակավորապես ձերբակալել են Ջեյմս Բոնդի հայտնի դերակատարին

Bbc.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ի Վերմոնտ նահանգի օդանավակայանի աշխատակիցները ժամանակավորապես ձերբակալել են  Ջեյմս Բոնդի հայտնի դերակատար, ամերիկացի դերասան Փիրս Բրոսնանին։ Ինքնաթիռ մտնելուց առաջ նրա մոտ որսորդական դանակ է հայտնաբերվել։

Անվտանգության ծառայության աշխատակիցները որսորդական դանակը հայտնաբերել են այն ժամանակ, երբ թռիչքից առաջ ստուգել են ուղևորներին:

Ականատեսների խոսքով` 62–ամյա Բրոսնանին զարմացրել և վշտացրել է այն փաստը, որ դանակը այդպես էլ չեն վերադարձրել։ Ինքը` դերասանը, որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։

Նույն շարքից