Vedomosti.ru կայքի փոխանցմամբ՝ Թեհրանում Իտալիայի և Իրանի պաշտոնատար անձանց բանակցությունների արդյունքներով ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր:
Այդ համագործակցության շրջանակներում Իտալիան 2 մլրդ. դոլար կհատկացնի Իրանում նախագծերի իրականացման և ապահովագրման համար:
Իրանական կողմի տեղեկություններով՝ մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանում Իտալիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է տարեկան 7 միլիարդ դոլար, իսկ այնուհետև նվազել է մինչև 1,5 միլիարդ դոլարի:
Իրանի փորձագետները սպասում են Իտալիայից 3,3 միլիար դոլարի արտահանման աճ գալիք չորս տարիների ընթացքում: