«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ սպառնալիքներ են հասցեագրված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Տեսանյութից հատվածներ է ներկայացրել Die Welt թերթի էլեկտրոնային տարբերակը:
Մոտ 5,5 րոպե տեւողությամբ տեսանյութում երեւում են երկու իսլամիստներ՝ Գերմանիայից եւ Ավստրիայից: Նրանք խոսում են գերմաներեն եւ կոչ են անում «սպանել անհավատներին» ու այդ երկրներում ահաբեկչություններ կազմակերպել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, ահաբեկիչները սպառնում են Բեռլինին, որի զինծառայողները գտնվում են Աֆղանստանի տարածքում: Նրանք սպառնում են հենց Մերկելին, իսկ տեսանյութի ավարտին իսլամիստները սպանում են երկու պատանդի: