Չինաստանի իշխանությունների կարծիքով երկրում գործող Արեւելյան Թուրքեստանի իսլամանան շարժում կազմակերպությունը իրականացրել է մի շարք ահաբեկչություններ ու սերտորեն կապված է միջազգային ահաբեկչության հետ:
Չինաստանը Սանցզին-Ույգուրական ինքնավար օկրուգում գործող իսլամականների դեմ պայքարելու նպատակով օժանդակություն ստանալու համար դիմել է ԱՄՆ-ին, նշելով, որ վերոհիշյալ ահաբեկիչները մեծ վտանգ են ներկայացնում միջազգային հանրության անվտանգության համար: Այս մասին հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նախօրեին Պեկինում կայացել էր ահաբեկչության դեմ պայքարի չին-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ փուլը, որի ընթացքում ելույթ էին ունեցել ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Չեն Գոլինն ու ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի ղեկավար Թինա Կայդանովը:
Չինաստանի իշխանությունների տվյալներով, երկրի տարածքում գործող Արեւելյա Թուրքեստան ահաբեկչական կազմակերպությունը սերտ կապեր ունի Ալ-Քաիդայի հետ ու հիմնականում գործում է ույգուրների շրջանում, որոնց այնուհետեւ ուղարկում է Սիրիա ու Իրաք՝ համալրելու անջատողականների շարքերը: