Հասարակություն 

Ճապոնիայում մեկ օրում շոգից մահացել է հինգ մարդ, ավելի քան հազար հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ճապոնիայում մեկ օրում սաստիկ շոգից մահացել է հինգ մարդ, եւս հազար հոգի հիվանդանոց է տեղափոխվել ջերմային հարվածների պատճառով։ Տուժածներից յոթի վիճակը ծանր է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի սկզբից ի վեր Ճապոնիայում ջերմային հարվածների հետեւանքով մահացել է մոտ 30 մարդ, մոտ 20 հազարը հիվանդանոց է տեղափոխվել:

1875-ից ի վեր առկա վիճակագրական տվյալների համաձայն, առաջին անգամն է, որ Ճապոնիայի մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը վեց օր շարունակ 35 աստիճանից ցած չի իջնում։

Անցյալ տարի շոգի պատճառով երկրում զոհվել է 30-ից ոչ պակաս մարդ, ավելի քան 35 հազարը տեղափոխվել է հիվանդանոց։

Նույն շարքից