Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում են կայացրել դադարեցնել «Միստրալ» ֆրանսիական ռազմանավերին վերաբերող երկկողմ պայմանագիրը, գրում է ՏԱՍՍ-ը:
Այս տեղեկությունը տեղեկությունը հաստատել են Կրեմլից: Օլանդ-Պուտին հեռախոսազրույցով լուծում է գտել Փարիզի և Մոսկվայի միջև լուրջ տարաձայնություններ առաջացնող գործարքը:
Ֆրանսիան պարտավորված էր Մոսկվային ֆրանսիական ռազմանավեր տրամադրել, սակայն Ուկրաինայի պատերազմի ֆոնին ձգձգում էր նավերի տրամադրումը:
Այժմ Ֆանսիան համաձայնել է Ռուսաստանին վերադարձնել «Միստրալ» դեսանտային-ուղղաթիռային տիպի ռազմանավերի կանխավճարը: