Հասարակություն 

Էքստրասենս Անի Մաջնունյանի մահը կանխատեսվե՞լ էր. Armlur.am

Ժամեր առաջ մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած հերթական սպանությունը, կարծես, ցնցել է բոլորին: Այսպես կոչված` Նարեկաբույժ, էքստրասենս, կիրոմանտ (համաձայն Google-ի որոնման արդյունքի` կիրոմանտ նշանակում է ատամնաբուժության գուշակություն) Անի Մաջնունյանի մահը ոչ միայն խորը ցավի առիթ դարձավ, այլև վախի մթնոլորտ ստեղծեց:

Դեպքից րոպեներ անց նրա սոցցանցի էջում կարելի է հանդիպել ինչպես ցավակցական գրառումներ, այնպես էլ զարմանքի` «Նա իսկապե՞ս մահացել է» և նմանատիպ այլ արտահայտությունների: Զարմանալի չէ, որ դեպքից անմիջապես հետո մարդիկ Անի Մաջնունյանի սպանությունը կապվեց իր գործունեության հետ: Թերևս չի բացառվում, որ ինչ-որ մեկին նրա արած կանխատեսումները դուր չեն եկել, կամ էլ ինչ-որ մեկը այլ նպատակներով է ներխուժել Ա. Մաջնունյանի բնակարան: Իհարկե, քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, սպասենք զարգացումներին:

Իսկ  Armlur.am-ը փորձել է կապ հաստատել Անի Մաջնունյանի գործընկեր-գուշակների հետ, սակայն ապարդյուն: Գաբրիել Փանյանը, օրինակ, ով ինչպես և Մաջնունյանը համարվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի «գլխավոր դերակատարներից» մեկը, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին: Նույնկերպ ավարտվեցին նաև հաղորդաշարի կազմակերպչական խմբի անդամների հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը:

Տպավորություն է, որ նրանք այս պահին դեռևս խուսափում են որևէ կերպ մեկնաբանել կատարված ողբերգությունը կամ ինչ-որ կարծիք հայտնել, սակայն` ինչու, անհասկանալի է: Հնարավոր է` շատերի ուշադրությունը գրաված գուշակները փորձում են հասկանալ` ով կամ ովքեր են ոճրագործները, և որն էր սպանության դրդապատճառը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից