Հասարակություն 

Ավետիսյանների գործի նյութերը դեռ փաստաբաններին չեն տվել

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով դեռեւս թարգմանություններ են անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ գործը ռուսական կողմից ՀՀ քննչական կոմիտեին հանձնելուց հետո դեռ փաստաբաններին չեն կանչել: Իրենց հայտնել են, որ դեռ գործի նյութերն են ռուսերենից թարգմանում հայերեն, որպեսզի տրամադրեն ծանոթանալու համար: Գործը բաղկացած է 9 հատորից, յուրաքանչյուր հատոր ունի մոտ 250 էջ:

Թարգմանությունները ավարտելուց հետո դեռ ժամանակ պահանջվի, որպեսզի փաստաբանները ծանոթանան նյութերին, անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություններ անեն: Այնպես որ դեռեւս վաղ է խոսել Ավետիսյանների սպանության գործի դատավարության մեկնարկի մասին: Իսկ մինչ այդ Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը քննելու է դասալքության եւ զենք գողանալու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Երեմ Սարգսյանն ասաց, որ այս գործի հետ իրենք որեւէ կապ չունեն, որպես կողմ ներգրավված չեն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից