Առողջապահություն Հասարակություն 

Նարինջը աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար միրգն է

Մասնագետները գտնում են, որ նարինջը, ինչպես նաև մանդարինը, աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար մրգերն են: Հայտնի է, որ դրանցում մեծ քանակությամբ С վիտամին և մեծ քանակով հակաօքսիդանտներ կան, որ օգնում են զերծ մնալ տարիքային «տարբերանշաններից»:

Նարնջի մեջ կան այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք հնարավոր չէ ստանալ դեղագործական միջոցներով: Ամեն օր ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելիս արյան մեջ բարձրանում է ազատ ռադիկալների քանակը և բջիջները ոչնչանում են, մեծանում է սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը:

Մրգերն, իրենց հերթին, մի քանի ժամով դադարեցնում են այս պրոցեսը. դրանով է պայմանավորված գեսպերիդին և նարինգենին պարունակող նարնջի օգտակարությունը: Երիտասարդ մնալուն օգնում են նաև սև հաղարջն ու մորին:

Նույն շարքից