Առողջապահություն Հասարակություն 

Առաջին օգնությունը արևայրուքի դեմ

Եթե արևայրուք եք ստացել, պետք չէ հուսահատվել, Դուք ինքներդ կարող եք օգնել Ձեզ՝ ազատվելով առաջացած ցավից և բացասական ազդեցությունից: Պետք չէ մտածել, որ արևայրուքի բացասական ազդեցությունը դադարում է, երբ լքում եք լողափը և մտնում փակ տարածք:

Լավագույն ժամանակը արևայրուք  ընդունելու վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան է: Քիչ արևայրուքը դժվար թե որևէ մեկին խանգարի:

Ինչպես կանխել այրվածքները արևայրուքից

Արևայրուքի համար  վտանգավոր է 10.00-16.00 ընկած ժամանահատվածը: Երբ դուք այդ ժամանակ գտնվում եք արևի տակ, ապա այրվում եք ավելի ուժեղ, քան երեկոյան կամ վաղ առավոտյան:

Արևայրուքի համար, գտեք ստվերոտ տեղ: Եթե մոտակա երեք մղոնին չկա, ապա ձեզ համար ստեղծեք հովանի:

Կրեք որևէ հագուստ, որպեսզի փակեք բոլոր խոցելի տեղերը: Դրանք մարմնի ծալվող հատվածներն են, աչքերի տակը:

Գնեք քսուքներ արևայրուքի համար ու կրեք ակնոց

Առաջին օգնությունը արևայրուքի դեմ

Եթե արդեն ուշ է և չեք հետևել վերը նշված կաննոներին, ապա ձեզ անհրաժեշտ է առաջին օգնություն: Եվ այսպես եթե արդեն «այրվել եք»

Ձեզ շփեք սառը ջրով: Ավելացրեք մի քիչ սոդա, դա մեղմում է մաշկի գռգռումը:

Շատ ջուր խմեք

Օգտագործեք խոնավեցնող քսուքներր: Այն օգնում է ժամանակավորապես մոռանալ արևայրուքից առաջացած ցավերի մասին:

Ալոեի հյութ խմեք: Այն օգտաակար է մաշկին և կհանգստացնի ցավերը:

Օգտագործեք դեղորայքային աերոզոլ կամ  ջուր պարունակող կրեմ: Դա օգնում է մաշկը արագ վերականգնվել:

Զգույշ եղեք  լիդոկանոումից և բենզոկանիումից, դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա կամ մաշկի գռգռում:

Արևայրուքը, իհարկե, գեղեցկացնում է մաշկի գույնը, տալիս է յուրահատուկ տեսք, սակայն մի մոռացեք, չափից ավելի արևայրուքը կարող է իսկական այրվածքների պատճառ դառնալ: Մաշկի քաղցկեղի առաջացման 90 տոկոս պատճառը բաժին է ընկնում  ուլտրամանուշակագույն ճառագայթներին՝ ինչը հենց արևոայրուքն է:

Նույն շարքից