Համաշխարհային հանրությունը չի պատրաստվում խստացնել պատժամիջոցներն Իրանի դեմ, հայտարարել է նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եվրոպայում և Ասիայում մեր դաշնակիցները, և հատկապես Չինաստանը և Ռուսաստանը, անկասկած չեն պատրաստվում խստացնել գոյություն ունեցող պատժամիջոցները դեռ 5, 10, 15 տարի` տեղի տալով Կոնգրեսի թելադրանքին»,- նշել է Օբաման Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ելույթի ժամանակ: