Քաղաքական Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլիի հեռակա ձերբակալութան որոշումը կրկին չի փոփոխվել

24tv.ua կայքի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ ուժի մեջ է մնացել Միխեիլ Սաակաշվիլիի հեռակա ձերբակալութան որոշումը:

Այս մասին լրագրողներին է հայտնել նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հեռակա կարգով ձերբակալելու վճիռը կայացվել է 2007-ի նոյեմբերի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմության ցույցը ցրելու մասին գործի շրջանակներում:

Փաստաբանը տեղեկացրել է, որ այդ որոշումը կբողոքարկվի: Սաակաշվիլին հայրենիքում գտնվում է ներպետական հետախուզման մեջ մի շարք քրեական գործերով` կապված լիազորությունների չարաշահման հետ:

Նույն շարքից