Հայաստան Քաղաքական 

Ես ստիպված եմ այսօր անուններ հնչեցնել. Հովիկ Աբրահամյան

Կառավարության նիստի ավարտին այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, սույն թվականի փետրվարի 20-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից նախարարներին ուղղված հանձնարարական է եղել՝ զերծ մնալ այլ երկրներում ՀՀ դեսպանատների ու հյուպատոսների հետ հանդիպումներից, ինչը չեն կատարել երեք նախարարներ։

«Ես ստիպված եմ այսօր անուններ հնչեցնել։ Հուլիսի 30-ին Հրանուշ Հակոբյանն է հանդիպել Հալեպի գլխավոր հյուպատոսի հետ, Շվեդիայի դեսպանին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյան՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ։ Ձեռնպահ մնացեք լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացնելուց»,- ասաց վարչապետը։

ՀՀ պաշտպանությանը Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե որն է պատճառը, վարչապետը պատասխանեց. «Խանգարում է իր արտաքին քաղաքականությանը, հիմա, Սեյրան Մուշեղիչ, եթե դուք ասեք բանակի հրամանատարներին մի հանդիպեք, մենք չենք հանդիպի»։

Նույն շարքից