Տնտեսություն գլխավոր 

4.5 մլն դրամ՝ Մեղրիի պոմպակայանների ծախսած հոսանքի փոխհատուցման համար

Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 4 մլն 551 հազ. դրամ՝ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար։

Նիստին Սյունիքի մարզպետին հանձնարարվեց Ֆինանսների նախարարություն ներկայացնել  Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում անհատական ոռոգման պոմպերով 2014թ-ի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն՝ ըստ առանձին շահառուների։

Նույն շարքից