Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է հետաքննություն սկսել Wikileaks-ի հրապարակած տեղեկությունների վերաբերյալ:
Նախորդ շաբաթ Wikileaks նյութեր էր հրապարակել, համաձայն որի ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ճապոնիայի կառավարությանը:
Հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սինդձո Աբեն բացատրություններ է պահանջել ԱՄՆ փոխնախագահից և հայտնել, որ եթե գաղտնալսման հետ կապված տեղեկությունները հաստատվեն Ճապոնիայի և Ամերիկայի միջև հարաբերությունները կվատանան: