Հայաստան 

Իմ որդին ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի. Սուրիկ Խաչատրյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իր որդին` Տիգրան Խաչատրյանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի:

«Իմ որդին ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի»,-հայտարարեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է բանակում չծառայելու համար տարկետման իրավունքին, Խաչատրյանն ասաց. «Տարկետման իրավունքը էն անգամ բռնվելուց, որ ցնցումների մեջ էր, 3 ամիս ձերբակալված էր ու դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր, իրան չէին կարա զորակոչեին: Ավարտվի դատաքննությունը, էս քննությունն էլ կգնա ընթացքի մասին բոլորիս հայտնի կըլնի»:

Հարցին, թե ինչ է կարծում Սուրիկ Խաչատրյանը ինչու հանկարծ որոշվեց երկու ամիս անձ կալանավորել որդուն` Տիգրան Խաչատրյանին, մարզպետը պատասխանեց. «Ես էլ չեմ կարում հասկանամ: Էդ ձերբակալումը, անկեղծ որ խոսանք, անօրինական էր, որովհետև իսկապես ինքը դրան տեղյակ չէր: Բայց ամեն դեպքում, խնդիր էլ չեմ տեսնում, քննությունը կգնա, և գործն արդար ճանապարհով իր լուծումը կստանա»:

Խաչատրյանի խոսքով, իրավապահ մարմիններն իրենց գործն են անում և «սրա կամ նրա թիկունքին կանգնելու խնդիր չկա»:

Նույն շարքից