Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Կրեմլում կարծում են, որ «Միստրալների» մատակարարման գործարքի հետ կապված հարցերը ամբողջությամբ կարգավորված են:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը նախօրեին որոշում են ընդունել դադարեցնել «Միստրալների» շինարարության և մատակարարման պայմանագիրը: