Հասարակություն 

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման. «Փաստինֆո»

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճով մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կմնա անփոփոխ մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատժի կրման սկիզբ կհաշվի նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Հիշեցնենք, որ նույնքան պատժաչափ էլ միջնորդել էր մեղադրող դատախազն իր մեղադրական ճառում:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատժի մասին խոսել ավելորդ է համարել և նշել, որ Նարեկն անմեղ է և պետք է միանշանակ արդարացվեր:

Պաշտպանի խոսքով՝ Նարեկի մեղքը բացակայում է, նրա կողմից հանրորեն վտանգավոր արարք չի կատարվել, սակայն 2 ոստիկանի հակասական և անարժանահավատ ցուցմունք է դրվել մեղադրանքի հիմքում, այն դեպքում, որ հօգուտ Նարեկի եղել է 6 ից ավելի ցուցմունք և ապացույցներ, որոնք հաստատում են, որ Նարեկը ոստիկանին չէր կարող հարվածած լիներ:

«Նարեկը եղել է դեպքի վայրում, որպես ակտիվիստ իր գործողություններ է իրականացրել, սակայն նա որևէ կերպ ոստիկանի նկատմամբ բռնություն չի ցուցաբերել»,- ասել է Արա Զոհրաբյանը` հավելելով, որ ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո կդիմեն նաև Եվրոպական դատարան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից