Կենսաբույժ Ռաֆիկ Սարգսյանը նախօրեին դաժանորեն սպանված, ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության իր վարկածն ունի: «Շոկի մեջ եմ նրա սպանության լուրից: Մի քանի վարկած եմ տեսնում՝ խանդը, գործի բերումով՝ գումարային հարցով են իրեն դիմել, ինքը ճիշտ բան է ասել, բացահայտել է, հակառակորդ կողմը իմացել է, որ այդ գաղտնի բացահայտումն Անին է արել, եկել, սպանել են»,- Aravot.am-ին ասել է Ռաֆիկ Սարգսյանը:
Կայքի հարցին՝ հնարավո՞ր է՝ սպանողը թուղթ ու գիր էր փնտրում նրա տանը, որովհետեւ ամբողջ տունն իրար էր խառնված, մեր զրուցակիցը վստահեցրել է, որ Անին թուղթ ու գրով չի զբաղվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում