Հասարակություն 

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Լեյլա ու Արիֆ Յունուսներին. Human Rights Watch

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ու ազատ արձակեն իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսներին, որոնք գտնվում են ծանր վիճակում։

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին Արիֆ Յունուսի արյան ճնշումը կտրուկ բարձրացրել էր, և նա դատարանի դահլիճում կորցրել էր գիտակցությունը։ Օգոստոսի 4-ի ու 5-ի դատալսումների ժամանակ նրա առողջական վիճակը եղել է նույնը։ HRW-ի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը հայտարարել է.

«Լեյլա և Արիֆ Յունուսները կարիք ունեն բուժօգնության և ոչ թե բանտի։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կտրուկ ու միաձայն դատապարտեն այդ ծաղրական արդարադատությունը»։

Նույն շարքից