Հասարակություն 

Հայկական կողմը խիստ կերպով պատասխանում է դիպուկահարների կրակոցներին. Սեյրան Օհանյան

Սահմանում իրավիճակը վերահսկելի է, հայկական կողմը  խիստ կերպով պատասխանում է դիպուկահարների կրակոցներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի խոսքով, վերջին շրջանում հակառակորդն ավելացել էր խոշոր տրամաչափի ականանետերից կրակոցների քանակը: ՊՆ նախարարը նաև հավելեց, որ  վերջին երկու օրերին կրակոցների քանակը բավականին քչացել է:

Բաքվում կայացած Եվրոպական խաղերից հետո հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Նույն շարքից