Ռուսաստանի ֆեդերատիվ խորհրդում գտնում են, որ Օդեսայի նահանգապետ ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օգնական Մարիա Գայդարը խախտել է ՌԴ օրենսդրությունը:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Բրյանսկի շրջանը ներկայացնող ռուս սենատոր Միխայիլ Մարչենկոն դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով քննության ենթարկել Մարիա Գայդարի հայտարարությունները:
Նրա կարծիքով՝ Սահակաշվիլու գեղեցկուհի օգնականը իր հայտարարություններում հրահրել է անջատողական ու արմատական ֆաշիստական տրամադրություններ:
Բացի այդ, Գայդարը Ռուսաստանին մեղադրել է Ղրիմի օկուպացիայի ու Ուկրաինայի դեմ բացահայտ ագրեսիայի իրականացման մեջ, արդարացրել Ռուսաստանում արգելված Աջ սեկտոր ֆաշիստական կուսակցության գործունեությունը:
Սենատորի կարծիքով Ռուսաստանի քաղաքացի Գայդարի նման դիրքորոշումը մեղմ ասած դավաճանական են ու թշնամանք են սերմանում ռուս ու ուկրաինացի ժողովուրդների միջեւ: