Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 4-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:

Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 6, մաքսանենգության, դրամանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 23-ը`ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից