Ուկրաինական Բատկիվշչինա կուսակցության լիդեր Յուլյա Տիմոշենկոն ձգտում է Կիեւի քաղաքապետի պաշտոնից հեռացնել Վիտալի Կլիչկոյին:
Այս մասին հայտնել է Պյոտր Պորոշենկոյի բլոկից առաջադրված ու Ռադայի պատգամավոր Վիկտոր Չումակը, նշելով, որ Տիմոշենկոն ձգտում է առաջադրվել Կիեւի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ հոկտեմբերին երկրում անցկացվելու են տեղական ինքնակառավարական մարմինների ընտրություններ: Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցակներից դուրս են մնացել Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների բնակչության մեծ մասը, որտեղ ընտրություններ չեն անցկացվելու: