Ամերիկյան երեք իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ Ուկրաինայի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող փոքրամասնության ներկայացուցիչներն ենթարկվում են դաժան ու կողմնապահ վերաբերմունքի: Ամերիկյան իրավապաշտպանները Պորոշենկոյից պահանջել են պաշտպանել գեյերի իրավունքները:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով որ Amnesty International ու Nash Mir group կազմակերպությունների տնօրինության տակ են հայտնվել բազմաթիվ փաստաթղթեր, որոնց համաձայն Ուկրաինայում ապրող գեյերը ենթարկվում են դաժան ճնշումների ու հետապնդումների:
Իրավապաշտպանների խոսքերով, գեյերը, լեսբիուհիներն ու տրասվիստիտները Ուկրաինայում ենթարկվում են հարձակումների, իսկ մեղավորները ընդհանրապես չեն ենթարկվում պատասխանատվության, ուստի անհրաժեշտ է, որպեսզի իշխանություններն ապահովեն նրանց անվտանգությունը:
Նրանք խորհուրդ են տվել Պորոշենկոյին նոր սահմանադրական փոփոխությունների փաթեթում ընդգրկել գեյերի իրավունքները պաշտպանող հատուկ կետ ու պաշտպանել նրանց սահմանադրական իրավունքները: