Svpressa.ru կայքի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկը` Անզոր Գուբաշևը հայտարարել է, որ իրեն ոստիկանները խոշտանգել են:
Անզոր Գուբաշևը ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին նամակ է գրել, որտեղ նշել է, որ Ինգուշեթիայում իրեն ձերբակալելուց հետո տեղափոխել են Վլադիկովկաս ու օրերով պահել ինչ-որ օբյեկտում: Ձերբակալման պահին Գուբաշևը եղել է եղբոր` Շադիդի հետ, որը նույնպես նույն գործով անցնում է որպես մեղադրյալ:
Մանրամասները՝ այստեղ