Քաղաքական Միջազգային 

Վիկտոր Յանուկովիչը չի ներկայանա հարցաքննության

Novayagazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի ներկայանա Կիևում հարցաքննության: Այն նշանակված էր օգոստոսի 11-ին:

Այդ մասին հայտարարել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:

Փաստաբանը նշել է չներկայանալու հարգելի պատճառները և վկայակոչել Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը: «Յանուկովիչը չի մասնակցի հարցաքննությանը՝ նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով»,- բացատրել է Սերդյուկը:

 

Նույն շարքից