Gazaeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԻՊ գրոհայինները սիրիական Հոմս նահանգի Էլ Կարյատեյն քաղաքից 230 բնակիչ են առևանգել:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդի տվյալներով, առևանգվածների թվում մի քանի տասնյակ քրիստոնյա ընտանիքներ կան: Առևանգվածների մեծ մասին գրոհայինները տարել են հենց եկեղեցու դիմացից: