Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ հաղորդավարուհի Թինա Կանդելակին վիրավորել է ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինին, ով ծաղրանքով է պատասխանել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի ЦСКА-ի հաղթանակի հետ կապված հաղորդավարուհու թվիթերյան գրառմանը:
Կանդելակին մարզական մեկնաբանին անվանել է ճարպակալված չաղլիկ և խորհուրդ է տվել հաճախել մարզասրահ:
«Քեզ նման ճարպակալված չաղլիկները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը սպորտի հանդեպ: Ավելի հաճախ մարզվեք, հնարավոր է` օգնի»,- գրել Կանդելակին: