«Իսկական գասկոնացին առանց ձիու»՞, հարց տվեց իրեն ուկրաինական օլիգարխ Կոլոմոյսկին ու աշխատանքի հրավիրեց Քսենյա Սոբչակին…
Ռուսաստանյան հաղորդավարուհի ու հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը կընդգրկվի «Կռահիր արկղիկը» հեռուստատեսային շոուի ժյուրիի կազմում:
Դրամ վաստակելու համար մասնակիցները պետք է ապացուցեն, որ առավել տաղանդավոր, խելացի ու հումորային են, քան Ուկրաինայի հայտնիները, ինչպիսիք են Վլադ Յաման, Նատալյա Կառալյովան, Պավել Զիբրովն եւ ուրիշներ: Խաղի ժյուրիի անդամներն են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Քսենյա Սոբչակն ու Եվգենի Կոշեւոյը:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Քսենյա Սոբչակը վստահ է, որ Ուկրաինայում տաղանդավոր երիտասարդները շատ են: Սպիտակժապավենավոր շարժման սկանդալային կողմնակից Սոբչակը տաղանդավոր ասելով, հավանաբար նկատի ունի ֆաշիստ Յարոշին ու նրա սադիստ-մարդասպան համախոհներին, ինչպես նաեւ՝ Կորբանին ու Ֆիլատովին:
Սոբչակի հայտնվելը Դնեպրոպետրովսկի նախկին նահանգապետ ու օլիգարխ Կոլոմոյսկու հեռուստատեսությունում Սահակաշվիլուն մատուցվող հակադարձ քայլն էր:
Օդեսայում տնօրինություն անող փողկապակերը իսկական պատերազմ է հայտարարել ուկրաինացի միլիարդատերին՝ խլելով նրանից Օդեսայի նավահանագիստն ու պետավիաուղիները:
Սահակաշվիլին կատարեց առաջին քայլը՝ հրավիրելով լիբերալ Մարիա Գայդարին: Այժմ հերթը Կոլոմոյսկունն է, ով աշխատանքի է կանչում Սոբչակին՝ ձգտելով ապացուցել, որ ընդունակ է ռուսաստանյան ինտիլիգենցիային ապահովել լավագույն պայմանները Պուտինի դեմ պայքարելու համար: