Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, գրում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կայքը: Կանխվել է մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու փորձը:
Թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության հարավային տարածքային բաժնի և Պետական սահմանային ծառայության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատելու մի խումբ մարդկանց փորձը: Նրանք զինված դիմադրություն են ցույց տվել և հետ քաշվել:
Դեպքի վայրը զննելու ժամանակ հայտնաբերվել է 4 կիլոգրամ 425 գրամ ափիոն: