Հայաստան Պատահարներ գլխավոր 

Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել

Երեկ Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հասել է նաև Հայաստանի սահման` Խաչիկ գյուղ: Գյուղապետ Վարդան Ներսիսյանը analitik.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ երբ տեսել են կրակը գյուղացիներն ու զինծառայողները միասին անմիջապես հանգցրել են, և հրդեհը չի տարածվել:

«Կրակը մեծ ուժգնությամբ տարածվել ա իրանց տարածքով ու իրանք սկսեցին իրենց մոտ առաջացած հրդեհը մարել: Մենք էլ մի 30-35 հոգով իջանք սահմանի բերան ու հանգցրինք մեր սահմանի մոտ առաջացած կրակը, չթողեցինք որ գյուղ հասնի կրակը, անմիջապես սահմանի վրա հանգցրել ենք», -փոխանցեց գյուղապետը:

Հրդեհը մարելու ժամանակ, գյուղապետի փոխանցմամբ, գյուղացիների ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Նույն շարքից