Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ սակագները նվազել են 0.1%-ով, ինչը հիմնականում տրանսպորտի` 1.9%, մշակույթի ոլորտի՝ 0.4%, կրթության համակարգի 0.1% ծառայությունների սակագների նվազման արդյունք է: Նման տվյալներ է այսօր հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.2%, հանգստի կազմակերպման` 0.2%, բուժսպասարկման՝ 0.3%, իրավական ու բանկային 1.3% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, հանրային սննդի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.1% նվազում, երկուսում՝ 0.2% հավելաճ, իսկ մեկում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.1%-ով: