Քաղաքական Միջազգային 

Ինտերպոլը հրաժարվել է Միջազգային հետախուզում հայտարարել Սաակաշվիլիի նկատմամբ

Ինտերպոլը հրաժարվել է Վրաստանի իշխանությունների պահանջով միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի դատախազությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է դարձյալ դիմել Ինտերպոլին նման հարցմամբ:

Վրաստանի նախկին նախագահին մեղադրում են բյուջետային միջոցները վատնելու ու լիազորությունները չարաշահելու մեջ:

Սաակաշվիլին, սակայն,  իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն է համարում:

Նույն շարքից