Հասարակություն 

Անի Մաջնունյանի անցյալի որոշ դրվագների մասին պատմում է մոգ Գաբրիել Փանյանի մայրը. Armlur.am

Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանության՝ մինչ այժմ առաջքաշված վարկածները գնալով աղմկալի, երբեմն՝ իրարամերժ են դառնում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, իսկ լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն երիտասարդն այս տարիքում արդեն «հասցրել է» ամուսնալուծվել, երկու երեխա ունի: ԶԼՄ-ներով տարածված լուրերի համաձայն` ձերբակալված Մուշեղ Մխիթարյանն (որոշ տեղերում՝ Մխիթար Մուշեղյան) ու Անի Մաջնունյանն ինտիմ հարաբերությունների մեջ են եղել, ինչն ապացուցող լուսանկարներ են հայտնաբերվել Անիի բնակարանից: Որքանով են տարածված բազմաբնույթ լուրերն իրականությանը համապատասխանում, ցույց կտա ժամանակը: Մնում է սպասել զարգացումներին: Այդուհանդերձ, Անի Մաջնունյանի հարազատները, գործընկերներն ու հարևանները միաբերան կրկնում են, որ նա թշնամիներ չուներ, թե՛ հաճախորդների, թե՛ հարազատների հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր, երբևէ որևէ մեկի հետ խնդիրներ չէր ունենում:

Հայտնի է դարձել նաև, որ Անի Մաջնունյանն ամուսնացած է եղել «6-րդ զգայարան» հաղորդման մոգ Գաբրիել Փանյանի հետ: Վերջինս հրաժարվել է որևէ կարծիք հայտնել կատարվածի մասին՝ խոստանալով, որ կխոսի ավելի ուշ:

Armlur.am-ի բոլորը ջանքերը՝ կապ հաստատել Գաբրիել Փանյանի հետ, ևս ապարդյուն էին: Armlur.am-ը էքստրասենսների ամուսնական կյանքի և Անի Մաջնունյանի անցյալի որոշ դրվագների մասին խոսեց Գաբրիել Փանյանի մոր՝ Ալիդա Բախչինյանի հետ: Վերջինս հայտնել է, որ իր որդին ու Անի Մաջնունյանն ամուսնացած չեն եղել:

https://www.youtube.com/watch?v=gAdxldYg1p8

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից