Հասարակություն 

Ռուսաստանում մարդիկ գետնից հավաքում են ոչնչացումից «փրկված» արտասահմանյան մթերքը

«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ռուսաստանում «պատժամիջոցային մթերքների» ոչնչացման գործընթացը ավելի տխուր հետևանքներ է ունեցել. մարդիկ այժմ հայտնվում են մթերքի ոչնչացման վայրերում  և գետնից հավաքում այն, ինչ «փրկվել է»:

Այսպես լուսանկարները նման «հավաքչություն» են գրանցել Ռուսաստանի Վիսոկի Խոլմ գյուղի մոտ, որտեղ երեկ Եվրոպայից ապօրինի ներմուծված սնունդ էր ոչնչացվել: Այնտեղ այժմ հնարավոր է դեղձ ու լոլիկ գտնել: Տեղացիներն ասել են, որ այդ դեղձից հոյակապ «սամոգոն»` տնայնագործական պայմաններում պատրաստվող օղի է ստացվում:Նմանապես Սմոլենսկի շրջանում մարդիկ հավաքում են ոչնչացման համար նախատեսված ու տեղանքում թափված խնձորը:

Նախօրեին Պուտինի հրահանգով Ռուսաստանում 400 տոննա «պատժամիջոցային սնունդ» էր հայտնաբերվել, ոչնչացվել է դրանից 290 տոննան: Մամուլում սա որակում են «կվասային հայրենասիրություն», իսկ արտասահմանում շարունակվում է քննադատությունների ալիքը Ռուսաստանի այս քաղաքականության դեմ:

Նույն շարքից