Ռազմական գլխավոր 

Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին, ով գերեվարվել է 2014թ.-ի դեկտեմբերին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այցելությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Նշվում է, որ աշխատակիցների միջոցով ադրբեջանական գերության մեջ հայտնված նախկին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամները փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով:

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ:

Նույն շարքից