Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Խաղաղության նոբելյան մրցանակակիր, Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի կինը շաբաթ օրն ավարտել է Հյուսիսային Կորեա կատարած քառօրյա այցը: Սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի ցանկացել ընդունել հյուրին:
93-ամյա Լի Հի Հոն այցելել է Փհենյանի Մոր և մանկան տուն, մանկատուն և մանկական հիվանդանոց:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահը և ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրը 2000 թվականի հունիսի 15-ին Փհենյանում համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ նշվել են Կորեայի ինքնուրույն խաղաղ վերամիավորման ուղիները։