Սոֆիա Ռոտառուի ներկայացումներն ու համերգները գրեթե դադարել են, մասնագիտական առումով նա ճգնաժամ է ապրում:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, հայտնելով, որ կարիերայի վրա խաչ հայտնի երգուհին քաշեց, երբ հրապարակավ պաշտպանեց կիեւյան իշխանությունների գործողությունները Դոնբասում: Աղքատ ու ընչազուրկ Ուկրաինայի տերիտորիայում նա հնարավորություն չունի համերգներ տալ, իսկ արտասահմանում, մասնավորապես՝ Ռուսաստանում նա այլեւս ոչ մեկի անհրաժեշտ չէ:
Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նրա քույր Լիդիան բողոքել է, որ քույրը այլեւս չի կարող համերգներով հանդես գալ Ռուսաստանում, ուստի հայտնվել է ֆինանսական խնդիրների առջեւ ու ստիպված է կոպեկ առ կոպեկ հաշվել փողերը:
Բացի այդ, նոր օրնքներով, Ռոտառուն ու մյուս հայտնիները ստիպված են վճարել բոլոր կոմունալ ծախսերն, ինչից առաջ ազատված էին:
Ներկայումս երգչուհին բնակվում է Կիեւի մոտակայքում, իսկ Ղրիմում գնվող նրա հյուրանոցը զրկվել է հարուստ հաճախորդներից ու գործում է վնասով:
Միաժամանակ Ռոտառուն շարունակում է օժանդակությունը Դոնբասում ռազմական գործողություններ ծավալող ուկրաինական պատժիչ զորամիավորումներին, նրանց տրամադրել է ավտոմեքենա ու այլ միջոցներ:
Տարիներով տքնաջան աշխատանում ձեռք բերած վաստակն ու հեղինակությունը երգչուհի կորցրել է հաշված րոպեներում, երբ որոշել է սատարել Դոնբասի երեխաների դահիճներին: