Ուկրաինայում սնկի նման աճող ուլտրաձախ կազմակերպությունները Պորոշենկոյին չեն թույլատրում բանակցային գործընթաց սկսել Դոնբասի հետ, չնայած այն բանին, որ ուկրաինական նախագահը արդեն հոգնել է ռազմական գործողություններից:
Նման կարծիք է հայտնել ամերիկյան փորձագետ, պատմաբան Սթիվեն Կոենը, նշելով, որ Ուկրաինայում հասունանում է նոր քաղաքացիական պատերազմ Պորոշենկոյի ու արմատական-ազգայնականների միջեւ:
Նրա խոսքերով, քաղաքացիական պատերազմում առավել վճռական նշանակություն կունենան Աջ սեկտորի մարտիկները, որի կազմում զգալի թիվ են կազմում նեոնացիստները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Աղբյուրի վստահեցմամբ, Պորոշենկոն, հոգնելով ձգձգվող պատերազմից՝ ձգտում է կատարել մինսկյան հանաձայնությունն ու պահպանել նախագահական աթոռը, սակայն, ուլտրաձախերը կտրականապես դեմ են աշխարհազորայինների հետ բանակցային գործընթաց սկսելու տարբերակին:
Այսպիսով հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն զենք ուղարկելով Ուկրաինա, այն վերջապես ում է տրամադրելու՝ Պորոշենկոյի՞ն, թե՞ Աջ սեկտորի ազգայնականներին:
Միացյալ նահանգները հակված չէ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, իսկ Պորոշենկոն այլեւս չի արդարացնում ամերիկյան իմպերալիզմի սպասելիքները:
ԱՄՆ-ը ձգտում է ձգել ու սառեցնել հակամարտությունն, այն Ռուսաստանի դեմ օգտագործելու համար: