Ռուս ընդդիմադիր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է կրակոցներից, որոնք, ենթադրաբար, արձակվել են 2 տարբեր ատրճանակից, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով բժշկական համալիր փորձաքննությանը, որ անցկացվել է տվյալ գործով:
Թերթի տվյալով՝ Նեմցովը 3 տեղից վիրավորվել է խլացուցիչով ատրճանակից արձակված կրակոցից, իսկ մյուս փամփուշտները արձակվել են զենքից, որը չի ունեցել անաղմուկ կրակելու հարմարեցում:
Բացի այդ՝ փորձագետները ենթադրել են, որ ստացած վնասվածքների տարբերությունները կարող են կապված լինել տարբեր հզորության փամփուշտների օգտագործման հետ:
ՌԴ Քննչական կոմիտեի նշանակված փորձաքննության արդյունքների մասին հայտնել է «Ռոսբալտը»:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ հանցագործը Նեմցովի ուղղությամբ կրակ էր բացել՝ ատրճանակը բռնած ձախ ձեռքին:
Ձախլիկ է Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը, ով սկզբում ընդունել է իր մեղքը, հետո հրաժարվել իր վկայությունից:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ քաղաքական գործիչը սպանվել է «Մակարով» տեսակի ատրճանակից: